#այդին:

ոչ մի պատահականություն էլ պատահական չէ: հատկապես էս մեկը…

փնտրում էի մարդկանց, ովքեր ծագումով հայ չեն, բայց մշտական բնակություն են հաստատել հայաստանում: դասախոսներիցս կարինե հարությունյանը խորհուրդ տվեց դիմել այդին դավուդիին: դիմեցի: պայմանավորվեցինք հանդիպել: Continue reading

լինում է, չի լինում…

լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, անունը՝ առմենիա: էս աղջիկն էնքան անբախտ է լինում, որ իր երրորդ տարեդարձի օրը ընտանիքով քաղաքից դուրսից ներս գալիս ավտովթարի են ենթարկվում: աղջկա մաման ու պապան տեղում մահանում են: առմենիային տանում են մանկատուն, բայց նա էնքան սիրուն, էնքան համով բալիկ է լինում, որ մեկ շաբաթում նոր ծնողներ են հայտնվում ու որդեգրում: բայց էս անգամ էլ խեղճի բախտը չի բերում:

Continue reading

#չեմվճարելու150դրամ, օր հինգերորդ:

հինգերորդ օրն առաջին անգամ երկար ճանապարհ անցա մեզ՝ թանկացումների դեմ պայքարողներիս չհանդուրժող վարորդի հետ: լավ է, որ վարորդի “ոչ հայեցի” պահվածքը չհանդուրողներիս թիվն էլ քիչ չէր: ու մենք Չ՛հանդուրժեցինք:
հինգերորդ օրը, ի ուրախություն ինձ ու շատերիս, նոր գույների, նոր հոտերի, նոր դեմքերի-դեպքերի, ՆՈՐ-ի օր էր:

նոր գույն  

Ծիրանագույն: հինգերորդ օրը ներկվեց ծիրանագույն գրկախառնություններով: 100՞ ես վճարել, արի՛ ծիրանագուրվենք:

Continue reading

#չեմվճարելու150դրամ / օր չորրորդ:

շատերին, կարծում եմ, ամենեւին էլ հետաքրքիր չէ, թե ես էսօր, ասենք, քանի փոխադրամիջոցից եմ օգտվել, քանի վարորդի եւ ուղեւորի հետ եմ զրուցել, քանի թռուցիկ եմ բաժանել, կամ քանի լուսանկար արել: ու, առհասարակ, խորհուրդ չեմ էլ տալիս կարդալ էս սղագրությունը: ինձ համար եմ գրում: էն բանի համար, որ ինչ-որ ժամանակ անց գրածս (միգուցե) կարդամ ու էսօրվա եղած-չեղածն էսօրվա պես զգամ: շնչեմ:

առավոտ շուտ իմի բերեցի երեկվա կիսատ-պռատների մի մասը, մյուս մասն էլ էդպես պռատ թողեցի: ու հասկացա, որ տանից դուրս գալ է պետք: մի քանի րոպե ֆեյսբուք: ու հայտնվեց “գործընկեր”: ես ու մարիան իրականում գործընկերներ ենք, բայց միասին մի լավ բան ստեղծելու (հավանաբար մի հոդված՝ տեքստն իր կողմից, լուսանկարները՝ իմ) առիթ կամ հնարավորություն չէինք ունեցել: ու հիմա կար հնարավորություն մեկ այլ՝ ուրիշ լավ բան ստեղծելու: Continue reading

չգիտեմ, չգիտեմ:

չորսն անց չեմ հիշում քանիսին վերջապես նոթբուքիս՝ 90 աստիճանի անկյան տակ ժամեր շարունակ իրար կարոտ մնացած հարթությունները վայելեցին բաղձալի գրկախառնությունը:
ու՜խ:
բայց վաղ էր հրճվել: հաշված րոպեներ տեւեց:

պառկեցի քնելու, ցավոք, անօգուտ. քունս չտարավ: ու չգիտեմ որտեղից, ինչու ու ինչպես մտքիս թիֆլիսյան գիշերներն էկան.  գիշերվա անքնության  դեմ պայքարում օգնության էր հասնում սիրելի mp3-ս: փորձեցի: միգուցե օգնի՞:

միացնում եմ թիֆլիսյան երկրորդ կիսամյակիս սաունդթրեքը: ու: այ քեզ հիմարություն: քունս միանգամից փախնում է: մի-ան-գա-մից:

ու ես էլի կարոտում եմ թիֆլիսը: :

Continue reading

Ընտրական օր(եր)

Մեջս մի աշխարհ բան էր կուտակվել դեռեւս մի քանի ամիս առաջ, ավելի հստակ՝ 2012-ի հոկտեմբերի 1-ին: Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրը: Էն ընտրությունների, երբ մեր հարեւան ու մեզնից ընդամենը հաշված կիլոմետրեր հեռու բնակվող մի ազգ  որոշեց, որ իր երկիրը պիտի մի օր՝ հենց էդ օրը երկիր դարձնի: Տեսե՛ք, դառնա չէ, դարձնի՝ ինքը, սեփական ձեռքերով: Ու ինձ համար հեչ կարեւոր չէ, թե որքանով էր ընտրությունը ճիշտ ու որքանով էր Իվանիշվիլին համապատասխան թեկնածու՝ առաջնորդի ղեկը ստանձնելու համար: Այլ կարեւոր է այն, որ էդ օրը մարդիկ ցնծում էին, փողոցները ցնծում էին, ծառերը ցնծում էին, երկիրն էր ցնծում: Էդ օրը մենք՝ բախտի բերմամբ էդ պատմական իրադարձությանը մասնակից դարձած ուսանողներս, մենք էլ էինք ցնծում:

Continue reading

Մի ներկայացման, “The Beautified Project”-ի ու էմոցիայի մասին

Երեւի պատահական չէր, որ էսօր Կամերային թատրոնում հանդիպեցի Անդրեին՝ Անդրե Սիմոնյանին՝ “The Beautified Project” խմբի Անդրեին: Ասում եմ պատահական չէր, քանի որ իրենց խմբի, ավելի ճիշտ իրենց երգարվեստի հետ ծանոթությունս սկսվեց հենց Կամերայինի դահլիճում: Եւ դա 3 կամ 4 տարի առաջ էր՝ “Ի՞նչ տարբերություն, թե ում հետ” ներկայացման ժամանակ: Խմբի երգերից մեկը ներկայացման սաունդթրեքն էր:

Continue reading